Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբելյան 8 մրցանակակիրներ եւ տիեզերքում կիթառով երգած տիեզերագնացը կժամանեն Հայաստան

Մայիս 06,2022 14:53

«Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը (լուսանկարում) հայտնեց, որ Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը անցկացվելիք «Սթարմուս» փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու Նոբելյան 8 մրցանակակիրներ, որոնց թվում է հայտնի կենսաֆիզիկոս Թիմ Հանթը:

«Աշխարհահռչակ տիեզերագնաց Քրիս Հաթֆիլդը, որի հետ շփվում է, օրինակ, Իլոն Մասկը, եւ որի դասախոսություններին 10000-15000 մարդ է հավաքվում, նույնպես կմասնակցի փառատոնին: Եթե հիշում եք, նա հայտնի դարձավ նրանով, որ իր հետ կիթառ տարավ տիեզերք եւ այնտեղ երգեց Դեյվիդ Բոուի Space Oddity-ն»:

Գարիկ Իսրայելյանը տեղեկացրեց, որ մեծանուն ռոք երաժիշտներ էլ կլինեն Հայաստանում, փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ հայազգի ճանաչված երաժիշտներ Սերժ Թանկյանն ու Տիգրան Համասյանը: Նա խոստացավ ավելի ուշ այլ անուններ եւս հրապարակել:

Ասաց, որ փառատոնով հետաքրքրված են նաեւ Իլոն Մասկը, Փիթեր Գաբրիելը, ավելի ուշ կհայտարարվեն այլ հնչեղ անուններ, որոնք հաստատապես մասնակցելու են փառատոնին

Գարիկ Իսրայելյանը վստահ է, որ «Սթարմուսը» համագործակցության լավ հարթակ կլինի բոլորի համար, քանի որ նման սկզբունք է որդեգրել աշխարհահռչակ անհատներից կազմված իրենց հոգաբարձուների խորհուրդը:

Հավելեց, որ փառատոնը բաց կլինի նաեւ բուհերի համար, ծրագրեր ունեն Գյումրիի եւ այլ քաղաքների համար, որովհետեւ ցանկանում են, որ «Սթարմուսը» միայն Երեւանով չսահմանափակվի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031