Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Թեդ Դոյչի հետ հանդիպմանը Մակունցը ներկայացրել է պատերազմից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և մարտահրավերները

Մայիս 12,2022 12:11

Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Թեդ Դոյչի հետ։

Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Կոնգրեսում հայանպաստ հարցերի առնչությամբ կոնգրեսական Դոյչի ցուցաբերած աջակցությունը։

Հանդիպման ընթացքում դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային միջավայրը և մարտահրավերները։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031