Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը չի համապատասխանում իրականությանը

Մայիս 12,2022 12:05 Share

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել