Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները «սպառնացին» այցելել նախարարների աշխատասենյակներ եւ տներ (Տեսանյութ)

Մայիս 13,2022 19:44

«Նախարարության այն աշխատակիցները, ովքեր ձեռքով էին անում մեզ, նրանց անունները տարել են ներկայացրել նախարարներին կամ չգիտեմ ում, որ իրենց աշխատանքից ազատեն»,- կառավարական երրորդ մասնաշենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմադիր լիդերներից Իշխան Սաղաթելյանը՝ նախազգուշացնելով որեւէ նախարարի, որ եթե որեւէ մարդ, աշխատանքից ազատվի իր քաղաքական հայացքների համար, ապա շենքը շրջափակած մարդիկ կգնան նրա աշխատասենյակ:

«Նաեւ տուն»,- հնչեցրին ցուցարարները:

Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով նախարարության աշխատակիցներին, ասաց, որ իրենք, աշխատանքից հետո, ազատ են իրենց քաղաքական հայացքները դրսեւորելու եւ հորդորեց Ֆրանսիայի հրապարակում միանալ ցուցարարներին:

Որոշ ժամանակ անց,  կառավարության երրորդ մասնաշենքը ցուցարարներն ապաշրջափակեցին եւ երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ: 20.00-ին, Ֆրանսիայի հրապարակում, կմեկնարկի ընդդիմության այսօրվա եզրափակիչ հանրահավաքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031