Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի գնացքի վարորդն ու աշխատակիցը պոկեցին Արցախի դրոշը

Մայիս 23,2022 11:00

«Նիկոլ՝ դավաճան» վանկարկումներով այսօր վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները կարճ ժամանակով պարալիզացրին Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը՝ նստելով վագոնների դռների արանքում։ Որոշ ժամանակ անց մետրոյում հայտնվեցին կարմիր բերետավորներն ու ուժով, ձեռքերը ոլորելով եւ գլուխն իջեցնելով՝ բերման ենթարկեցին «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամների։ «Անչափահաս է», – բղավում էին մյուսները, սակայն բոլորին նստեցրին ոստիկանական մեքենան։

«Այն պահին, երբ գործողությունն ավարտվել էր, եւ երիտասարդները միջանցքում կանգնած էին, կարմիր բերետավորները եկան եւ գազանի պես հարձակվելով, կոպիտ ուժով բերման ենթարկեցին։ Ասում էի, որ անչափահաս է, ուշադրություն չդարձրին», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Հատկանշական է, որ մետրոյի վագոններից մեկի վրա երիտասարդները, սովորության համաձայն, Արցախի փոքրիկ դրոշ փակցրին։ Գնացքի վարորդը եւ մետրոպոլիտենի աշխատակիցը պոկում էին այն։ «Սա տրանսպորտ է, չի կարելի, մի նկարեք: Աթոռի կռիվ եք տալիս։ Արցախը ձեզ դրոշ ու լոզունգ մի սարքեք», – ասում էր աշխատակցուհին։

«Ուղեկցորդուհին ու կարծես գնացքի վարորդն այնպես ջանասիրությամբ էին քերում դրոշը, որ խոսքեր չեմ գտնի։ Թուրքերն էին կանգնեցրել երեխաների ավտոբուսը ու քերում Արցախի դրոշը։ Սա հանրային պարսավանքի առարկա պետք է դառնա», – այս առիթով հավելեց Արեգնազ Մանուկյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    էդքան ամեն տեղ Արցախի դրոշ կպցնելով արժեզրկում եք այն, չեք հասկացել թե դա կարևոր չէ ձեր համար

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031