Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եք միավորվել եւ կոչվել քաղաքական բայղուշների դաշինք»․ Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին

Մայիս 24,2022 17:39

ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի  Դավոյանը նույնպես քննադատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ բրյուսելյան հանդիպման առնչությամբ գրառումը, ասաց, որ ստոր ու զզվելի ապատեղեկատվության համար նա անգամ ներողություն չի խնդրել։ Արփի Դավոյանն ընդդիմադիր երկու խմբակցություններին առաջարկ հղեց․ «Կարող եք միավորվել մեկ դաշինքում եւ կոչվել քաղաքական բայղուշների դաշինք։ Շատ համապատասխան կլինի ձեզ։ «Պատիվ ունեմ»-ը վատ է զգում, որ իրենց հապավումը ՊՈւ է, ուստի էլ չեն ամաչի։ Այդպես կարող եք շարունակել ձեր քաղաքական բայղուշությունը, բայց մարդիկ վաղուց ձեզ չեն հավատում, ձեր կանխատեսումները վաղուց անեկդոտի աղբյուր են»։

Հիշեցնենք, որ իր գրառման հետ կապված Արթուր Ղազինյանը հետեւյալ պարզաբանումն էր արել․ «Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, ես ասել եմ, որ ավարտական տեսքի են բերելու համաձայնագիրը և նշել եմ այն հիմնարար կետերը, որոնց հիմքի վրա պետք է մշակվի «խաղաղության», իսկ իրականում՝ անվերապահ կապիտուլյացիայի, պայմանագիրը: Նիկոլական մինյոններին ասեք, թող համարձակություն գտնեն և, ըստ էության, հերքեն նշված կետերը: Չեն կարող, քանի որ դա իրականություն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031