Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը ուսումնասիրել է մանկական ժամանցի վայրերում ատրակցիոնների վիճակը

Մայիս 27,2022 17:42

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով hունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի Արազ Պապիկյանը, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչության այլ մասնագետներ մայիսի 25-27-ը շրջայց և ուսումնասիրություն կատարեցին հանրապետության մանկական ժամանցային մի քանի վայրերում, մասնավորապես՝ այսօր՝ մայիսի 27-ին «Հաղթանակ զբոսայգի», «Լունապարկ», «Երևան պարկ», «Մանկական-երկաթուղիներ» հանգստի գոտիներում, ինչպես նաև մի քանի այլ մանկական փոքր զվարճանքի կենտրոններում։

Այցի նպատակը ժամանցի վայրերում գործող խաղային ատրակցիոնների տեխնիկական վիճակի և շահագործման թույլտվության վերաբերյալ ուսումնասիրություններ և կանխարգելիչ բնույթի իրազեկում իրականացնելն էր:

Տեսչական մարմնի ղեկավար կազմը զբոսայգիների ու հանգստի գոտիների ղեկավարների ուղեկցությամբ տեղում ծանոթացավ այգում գործող զվարճախաղերի շահագործման փաստաթղթերին, սպասարկման տեխնիկական վիճակին, ուսումնասիրեց խաղային ատրակցիոնների տեխնիկական անվտանգության տարեկան փորձաքննությունը հավաստող փաստաթղթերը:

Հավելենք, որ ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն մինչև հունիսի 1-ը։ Միևնույն ժամանակ, Տեսչական մարմինը, կարևորելով մանուկների ապահով և անվտանգ ժամանցը, առաջիկայում ևս նմանատիպ անակնկալ այցեր կկատարի ՀՀ-ում գործող զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող ատրակցիոնների, կարուսելների անվտանգությանն ուղղված պարբերական դիտարկումներ ու ուսումնասիրություններ կատարելու նպատակով։

ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031