Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Ջրանջատում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում

Հունիս 01,2022 12:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի՝ 1-ին և 3-րդ թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: