Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը հաղթել է. դատարանը պարտադրել է Երեւանի քաղաքապետարանին օրինականացնել նրա շինությունը

Հունիս 03,2022 15:02

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ն իրեն չի պարտադրել անդամագրվել կուսակցությանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլը գրեց, որ Սամվել Ալեքսանյանի անօրինական տունը չեք ցանկանում օրինականացնել՝ այդպե՞ս է՝ Սարգսյանը պատասխանեց, որ չցանկանալով չի, կա ՀՀ օրենսդրություն, կառավարության որոշում ու առաջնորդվում է դրանցով. «Եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք»:

Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը դատի է տվել քաղաքապետարանին, Սարգսյանն արձագանքեց. «Մի դեպք գիտեմ, որ քաղաքապետարանը դատը պարտվել է, դատարանը պարտադրել է, որպեսզի քաղաքապետարանը օրինականացնի: Դա համայնքային հողի վրա կառուցված շինություն էր, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին: Մենք դատարանի բոլոր ատյաններով անցել ենք ու պարտվել ենք»:

Լրագրողները հարցրեցին Ծիծեռնակաբերդի խճուղու քանդված ճանապարհի մասին՝ դուք սովորության համաձայն երկուշաբթի օրերին բոլոր նիստերին զայրանում եք, այդ անգամ չզայրացաք, ինչո՞ւ, կարեւոր ճանապարհ է՝ քաղաքապետը պատասխանեց, որ արձանագրություն է արվել. «Շինարարը վերականգնում է այդ ճանապարհը իր միջոցներով ու այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ հնարավոր էր նման բան լիներ: Մի 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930