Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի և Պետրոս Մակեյանի հանդիպմանը կարևորվել է քննարկումների ընդգրկուն հարթակ ձևավորելու հարցը

Հունիս 06,2022 17:22 Share

Շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, կայացել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի և քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանի հանդիպումը:

Այն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում Հայաստանի Հանրապետության ապագաղութացման հրամայականը:
Տվյալ համատեքստում կարևորվել է քննարկումների ընդգրկուն հարթակ ձևավորելու հարցը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկված հարցերի շուրջ ընդլայնել մասնակիցների շրջանակը՝ շարունակելով հանդիպում-քննարկումները:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ժիրայրը առաջարկել է ՀՀն ապագաղութացնել՝ զայն տեղափոխելով Հրատ մոլորակ, ինչին համաձայնուել է Պետրոսը.

    Ընդլայնուած կազմը ընդգրկելու է ՀՀ միակ տիեզերագնացետչեկաւը՝ Արամ(Սարգսյան)ը։

Պատասխանել