Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վրա, երբ լուսաձայնային նռնակ էին գցում, դա գցել են ԵՄ դեսպանության դիմաց։ Դուք իրենցից արձագանք, ձայն, ծպտուն լսե՞լ եք»․ Արամ Վարդևանյան

Հունիս 06,2022 22:33

«Հունիսի 3-ն ամենացավոտ օրերից մեկն է լինելու նոյեմբերի 9-ից հետո, որովհետև հունիսի 3-ին ոստիկանության բարբարոսություններով գիտե՞ք ովքեր էին հպարտանում՝ թուրքերը»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով բախումներին՝ նշեց․ «Երբ ասում ենք՝ մարդ, կին տարեց, երեխա ծեծող ոստիկանը ոստիկան չէ, նաև դրա համար ենք ասում, որ իրենք հանցագործ են, ոչ թե ոստիկան։  Խոսում են, որ իբր այդ օրը մեր հավաքը խաղաղ չի եղել։ Գիտեք՝ ոստիկանությունը ՀՀ օրենսդրության համաձայն, հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր է աջակցել խաղաղ հավաքին։ Երբ ոստիկանական սադրանք է լինում Պռոշյան-Դեմիրճյանի վրա, դրա մեղավորը միայն ոստիկանությունն է, որովհետև դա ոստիկան չէ, դա հանցագործ է։

Էդ ոստիկանների մասով ախր գիտենք, որ խնդիրներ եղել են։ Խնդիրներից մեկն էլ եղել է այն, որ մարդկանց ձերբակալել, կալանավորել են ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Որ մի ոստիկան գնացել է, էդ պահին, օրինակ, եղել է Ֆրանսիայի հրապարակում, գնում ցուցմունք է գրում՝ Դեմիրճյանում տեսել եմ՝ մեկը ոստիկանին էր խփում։ Սա աբսուրդ է։ էս խնդիրը եղել է  նախկինում։ Հիմա հարց՝ ո՞վ է ավելի նախկին․ ախր նախկինը դուք եք, օրվա իշխանությունից նախկին չկա»։

Արամ Վարդևանյանը նշեց՝ հիմա էլ են այդ կերպ վարվում։ Ու շարունակեց․ «Մի հատ մեկի մազը ծռվում էր՝ մի քանի հայտարարություն էին տարածում։ Մեր՝ բոլորիս վրա, երբ լուսաձայնային նռնակ էին գցում, դա գցել են ԵՄ դեսպանության դիմաց։ Դուք իրենցից արձագանք, ձայն, ծպտուն լսե՞լ եք։ Ամոթ է, ամոթ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930