Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 3-րդն է ԵԱ-ում

Հունիս 06,2022 23:30

Ալբանիայի մայրաքաղաքում անցկացված ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մասնակցեց 10 հոգով եւ նվաճեց երկամարտի 7 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), արծաթե մեդալակիր դարձան Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ բրոնզե մեդալի արժանացան Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ): Սրանց ավելացնենք նաեւ Անդրանիկ Կարապետյանի փոքր արծաթե մեդալը (89 կգ):

39 երկրների ոչ պաշտոնական թիմային պայքարում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Բուլղարիային եւ Ուկրաինային;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930