Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրի արդյունքում կստեղծվի Հայաստանի անվտանգությանը միտված հայ ժողովրդի մասնակցային նոր ձևաչափ

Հունիս 07,2022 15:42 Share

Հունիսի 5-11 Հանքավանում ոլորտի հարյուրավոր մասնագետներ մասնակցում են տեխնոռազմամարզական հավաքի՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։

Մեկշաբաթյա վարժանքներն իրականացվում են ժամանակակից ռազմական և տեխնոլոգիական սկզբունքների առավելագույն կիրառմամբ։ Ծրագրի արդյունքում կստեղծվի Հայաստանի անվտանգությանը միտված հայ ժողովրդի մասնակցային նոր ձևաչափ՝ ռազմական և տեխնոլոգիական ներուժի առավելագույն ներգրավմամբ։

Ծրագիրն իրականացվում է ԱՏՁՄ կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ համագործակցությամբ։

ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել