Լրահոս
Օրվա լրահոսը

«Արո՜, էն մյուս Արոյին ասա․ որ ռուսական դպրոցների դեմ ցույց էիր անում, բա հիմա ձայնդ ո՞ւր է»․ Գեղամ Մանուկյան

Հունիս 10,2022 11:23

«Երեկ Լավրովի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն ասել է, թե ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա։ Եթե չկա, հազարավոր ոստիկաններ մարզերից ինչո՞ւ են բերվել Երեւան»,-Բաղրամյան պողոտայում այսօր Դիմադրության շարժման հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ նախագահական նստավայրում կայանալու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։

Գեղամ Մանուկյանը հարցադրում արեց՝ եթե քաղաքական ճգնաժամ չկա, մետրոյի կայարան փակելու իմաստը ո՞րն է․ «Արարատ Միրզոյանն ասում է, թե ընդդիմությունը, հանրահավաք անելով, չունի քաղաքական-ռազմավարական ծրագիր։ Բա որ Միրզոյանի երեսին ճպպացնում են իր երիտասարդ տարիների լուսանկարը հակապուտինյան պաստառով, դե ասեք՝ ո՞րն է քաղաքական ծրագիրը, շաբաթը մեկ դիրքորոշում փոխե՞լը։ Արո՜, էն մյուս՝ Հարությունյան Արոյին ասա, որ տարիներ առաջ հայկական դպրոցների պաշտպանության համար ռուսական դպրոցների բացման դեմ որ ցույցեր էիր անում, հիմա ձայնդ ո՞ւր է, դա՞ է քաղաքական ծրագիրը, թե ունեք մեկ ծրագիր՝ սեփական աթոռը պաշտպանելու համար ուրանալ ամեն ինչ՝ գաղափարներ, սկզբունքներ, ազգային, պետություն, հայրենիք»։

Գեղամ Մանուկյանը դիմեց նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանին․ «Լեւո՜ն, գիտկոմի հին գրքերդ մի հատ թող մի կողմ, կուսակիցներիդ հետ քայլի կառավարություն, մտնի Նիկոլիդ մոտ ու ասա՝ մետրոյի կայարանն ինչի՞ ես փակել։ Որ դիմես, կհասկանաս, որ մեր երկիրը երեւանցիների եւ ջավախքցիների բաժանելու դեպքում դու շատ վատ տեղ ես հայտնվելու։ Բա Արարատ Միրզոյանին ինչի՞ չես հարցնում, եթե պնդում է, թե քաղաքական ճգնաժամ չկա, ապա ո՞նց է լինում, որ ՌԴ ՊՆ լրագրողն է իրեն հարց ուղղում դիմադրության շարժման մասին․ թե կաշառե՞լ են ռուս լրագրողին։ Քաղաքական ճգնաժամը կա եւ այն համահայկական է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930