Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բաքոյանը պնդում է, որ նախկին կնոջը չի ծեծել․ կապտուկների փաստն էլ չի մեկնաբանում

Հունիս 13,2022 15:45

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին հրապարակված աղմկոտ տեղեկությունների մասին, թե ինքը ծեծել է իր արդեն նախկին կնոջը, նրանից գումար վերցրել ու չի վերադարձրել։

«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է։ Ես դիմել եմ»,-ասաց Բաքոյանը։

-Դուք ամաչո՞ւմ եք։

-Այո։

-Դուք խփե՞լ եք իրեն։

-Ոչ։

-Բա կապտուկնե՞րը։

-Որեւէ կերպ չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել։

-Նա տվե՞լ է ձեզ 15 000 դոլար, չե՞ք վերադարձրել։

-Հայերենով ասացի՝ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Զանգել եմ դատախազություն, տեղյակ պահել, որ ուսումնասիրեն։

-Ինչո՞ւ են ձեզ ընտրել որպես թիրախ։

-Ինձ նոր չեն ընտրել որպես թիրախ, եթե նկատել եք․․․

Պատգամավորը շտապում էր հեռանալ՝ այլ հարցերը թողնելով անպատասխան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930