Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կան, իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնեն». Անդրանիկ Քոչարյան

Հունիս 15,2022 14:39

«Լաոները միշտ արթուն են, դա ցույց տվեց 44-օրյա պատերազմը: Փնտրտուք անել լաոներ գտնելու իմաստ չուներ, իրենք ճիշտ գնահատեցին իրավիճակը եւ ճանապարհը բացեցին»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Դիմադրության» շարժման մասին՝ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարակազմիկ ժպիտով խուսափեց պատասխանել, թե ինչո՞ւ իրենց չհաջողվեց հեռացնել Նիկոլ Փաշինյանին. «Մենք պատրաստ ենք Ազգային ժողովում քննարկել մեզ հեռացնելու ծրագիրը, թող գան ներկայացնեն»:

Լրագրողները փոխանցեցին ընդդիմության բացատրությունը՝ իրենց պայքարն արդարացված է եղել, որովհետեւ իշխանությունը փաստաթուղթ էր պատրաստվում ստորագրել, վիժեցրել են՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Բա ուրիշ ի՞նչ պետք է ասեին, նահանջը ո՞նց պետք է ապահովեին»:

Իսկ այն դիտարկմանը, որ ընդդիմությանը հաջողվել է Արցախի ժողովրդին համախմբել՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լո՞ւրջ եք ասում, ինչի մինչեւ այդ Արցախի ժողովուրդը համախմբված չէ՞ր, իրե՞նց էին սպասում: Թե՞ մի քանի հոգու որ բերել են Արցախից գործուղման «Դիմադրության» շարժմանը մասնակից դարձնելու ու որեւէ արդյունք չարձանագրելու… Բնականաբար, իրենք պետք է երեկվա իրենց որոշումը արձանագրեին հաղթանակով»:

Անդրանիկ Քոչարյանը ՀՅԴ-ին խորհուրդ է տալիս իրենց ավագ գործընկերների գործողությունները, որոնք իրականացրել են 90-ականներին, մի հատ վերլուծեն, հասկանան:

Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք, որ հիմա իշխանության եք միայն այն բանի համար, որ ձեր հրաժարականը պահանջողները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Քանի Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կան, իրենք չեն կարող ընդդիմադիր դաշտը լցնեն: Երբ որ 2018-ին ձեւավորվում էր իշխանություն, պետք է ձեւավորվեր նաեւ ընդդիմություն՝ նույն տարիքային խմբի գուցե: Հիմա իրենք շատ են կարոտել իշխանությանը ու հիմա այդ կարոտախտը չեն կարողանում բավարարել, ի՞նչ անենք: Ավելի առողջ ընդդիմություն լինելու դեպքում մենք շատ էֆեկտիվ ընթացքի մեջ կլինեինք: Իսկ հրաժարականի խնդիրը լուծվում է Սահմանադրության պահանջներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930