Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտին

Հունիս 16,2022 15:54

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Բառնաուլի Ս․ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանի:

Ուրախություն հայտնելով միտրոպոլիտ Սերգիյի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելելու առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու Եկեղեցիների և ժողովուրդների միջև ձևավորված դարավոր եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը:

Իր հերթին Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Հայաստան իր այցելությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռնվել հաղորդակցվելու քրիտոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։ Նորին Սրբազնությունն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց նաև Ալթայի շրջանում հայ համայնքի, Մաշտոց քահանայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, անդրադարձավ հայորդիների կարևոր ներդրմանը շրջանի զարգացման գործում։

Հանդիպմանը խոսվեց աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների և չլուծված անվտանգային խնդիրների մասին։ Նորին Սրբությունը նաև անդրադարձավ Դադիվանքին, որի հոգևոր գործունեությունը հնարավոր եղավ շարունակել շնորհիվ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդական ջանքերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հոգածության։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930