Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. ֆուտբոլիստների անվան տակ կեղծ թղթերով աֆրիկացիներ են մտել Հայաստան

Հունիս 24,2022 12:24 Share

Aravot.am-ի տեղեկություններով,ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից ՀՀ ոստիկանություն է ուղարկվել ՀՀ քր. օր. 329.1 հոդ. 3-րդ մասի 1,2 կետ և 325 հոդ. 2-րդ մասով հունիսի 9-ին հարուցված քր.գործի վիճակագրական քարտը, որ ՀՀ 2 քաղաքացիներ նախնական համաձայնության գալով Տոգոյի Հանրապետության (գտնվում է Աֆրիկայի արեւմուտքում) մի քաղաքացու հետ, խմբի կազմում աֆրիկյան տարբեր պետությունների մեկ տասնյակից ավել քաղաքացիների մուտքը ՀՀ կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ կազմակերպելու դիտավորությամբ, 2021թ. հունվար ամսից մինչև 2022թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պատրաստել և «Վան» ֆուտբոլային ակումբի անունից ՀՀ արտաքին գործերի նախարարությանն են ներկայացրել ակնհայտ կեղծ փաստաթուղթ համարվող հրավերներ` նշված օտարերկրյա քաղաքացիների հիշյալ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ հանդիսանալու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմակերպվել է նրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել