Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մենք արդեն անիծված ենք՝ մեր նախնիների անեծքով, որ չկարողացանք ատամներով պահել վեց դար ընդմիջումից հետո ազատագրված հայրենիքի մեծ մասը. Տարոն Սիմոնյան

Հուլիս 01,2022 14:30

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ ազգային ու պետական ռազմավարություն չունենալը դառնում է միակ ռազմավարությունը, հող, տուն զիջելը, քո իսկ հայրենիքից հոգեբանորեն օտարվելը, ամեն գնով աշխարհաքաղաքացու դերի մեջ մտնելը, այլ երկրներից հայրենասիրության դասեր տալը, օտարների ռազմավարության քարոզած կենցաղի մոդային տրվելը դառնում է սովորական բան, որովհետև այդ ժամանակների միակ արժեքը սպառելն է, անխնա սպառելը …

Ափսոսս մեզ չի գալիս. մենք արդեն անիծված ենք՝ մեր նախնիների անեծքով, որ չկարողացանք ատամներով պահել վեց դար ընդմիջումից հետո ազատագրված հայրենիքի մեծ մասը։ Դեռ մի քանի գլուխ էլ պիտի ինքներս մեզ հաղթահարենք, որ արժանի լինենք կյանքին այս հողի վրա ու հաղթանակին։

Ափսոսս հաջորդ սերունդն է գալիս, որ պետականության զարգացմամբ զբաղվելու փոխարեն նորից պիտի լծվի հայրենիքի ազատագրության ու պետականաստեղծման գործին, դեռ ավելին. ես կասեի՝ հանրություն ու անհատ ստեղծելու գործին։

Դե ինչ, կյանքի օրինաչափությունն է այդպիսին։ Եթե քեզ կառավարում են կրքերն ու դրանց վարպետները, իսկ դու համառորեն հրաժարվում ես ողջախոհությունից, ամեն ինչ կյանքում պտտվելու է վախի ու զիջման, սիրային ատելության ու ատելի սիրո, տգետների ու հպարտների, հանցագործների ու ոչ պակաս հանցագործների, փրկիչների ու դավաճանների շուրջ։

Բայց ոչինչ … Որ դուք տեսնեք, թե ինչ սերունդ է աճում դպրոցներում, համալսարաններում ու ամենուր՝ հեռու ընթացիկ քաղաքական ու մտավոր կեղտից, կհասկանաք, որ հեռու չէ սպառող մարդու ամբողջական ստվերումը առաքինի անհատի տեսակով՝ իր Վեհ հոգով, Ազնիվ մտքով, Նվիրական վարքով ու Քաջությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031