Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան ․«Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ»

Հուլիս 07,2022 14:54

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանելով հարցին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունն՝ սահմանի բացումը 3-րդ երկրների քաղաքացիների համար եւ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներն ի՞նչ օգուտներ են տալու Հայաստանին, ասաց՝ Հայաստանը փակուղուց վերածվելու է խաչմերուկի։

Նախարարի խոսքով․ «Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ։ Այսինքն՝ որտե՞ղ է օրինակ՝ անշարժ գույքն ավելի թանկ արժե՝ խաչմերուկի՞ վրա, թե՞ փակուղու վերջում։ Հիմա մենք, ըստ էության, Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ, եւ բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ էֆեկտներ բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ տրանզիտային, բոլոր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031