Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ղահրամանյանն ու Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են ծրագրերը, որոնք Հայաստանը ֆուտբոլի միջոցով աշխարհին ավելի ճանաչելի կդարձնեն

Հուլիս 07,2022 17:17 Share

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 7-ին ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի (PAYFA) ղեկավար Արամ Ղահրամանյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավոր Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:


Քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները եւ մասսայականացմանն ուղղված ծրագրերը: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ Սփյուռքի ներուժը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվի՝ տեղական ֆուտբոլի հետագա կատարելագործման եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին այդ գործընթացին ներգրավելու նպատակով:

Արամ Ղահրամանյանն ու Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են այն ծրագրերը, որոնք Հայաստանը ֆուտբոլի միջոցով աշխարհին ավելի ճանաչելի կդարձնեն:

Նշենք, որ Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի հիմնական գործառույթը Սփյուռքի տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու ներգրավումն է հայկական ֆուտբոլում: PAYFA-ի առաջին հավաքը կայացել է Լոս Անջելեսում, ընդգրկված են եղել ԱՄՆ-ի եւ Կանադայի՝ 2009 թ. ծնված հայազգի երեխաները: Նրանցից 8 լավագույնները եկել են Երեւան: Արամ Ղահրամանյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նաեւ Սփյուռքի այլ համայնքներում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031