«2026-ի սեպտեմբերի 15-ին ԱԺ նախագահին պաշտոնական գրությամբ եմ դիմել՝ իմանալով, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ պատգամավորներին պարգևավճարներ են տրվել, որ ինձ ոչ մի պարագայում պարգևավճար չհատկացվի»,- ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը։
Այնուհետև շարունակեց․ «Մեկ էլ տեսնում եմ՝ իմ հաշվին նստում է պարգևավճար։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ մեկուկես ամսվա գործունեությանս մեջ ի՞նչն է դուր եկել Ռուբինյանին, որ որոշել է ինձ պարգևատրել, այն էլ՝ օրենքը խախտելով և իմ կամքին հակառակ։ Փաստորեն ստացվում է, որ այն, ինչ ներկայացվում է, մակերեսն է․ տակից ասում է՝ Ղազարյան ջան, գազ տուր, տղամարդու գրպանն էլ պիտի փող լինի։ Վեց տարի է Նիկոլ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքար եմ մղում, միակ մարդը, որն ինձ դրա համար փող է տվել, եղել է Ռուբեն Ռուբինյանը՝ իմ կամքին հակառակ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































