«Հերթական անգամ ադրբեջանցի ահաբեկիչն ապօրինի հատում է մեր պետական սահմանը և հանցագործություն կատարում։ Սյունիքի մարզում սա հերթական դեպքն է․ տարիներ առաջ ցավալիորեն ևս ունեցել ենք նման դեպքեր, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանությունը»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին հիշեցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Ըստ պատգամավորի՝ թվում էր, թե այսօրինակ դեպքերը պետք է ահազանգ լինեին, որ այս իշխանությունն իրեն վերապահված գործառույթը պատշաճ կատարի, ապահովի ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը․ «Բայց, եթե դիտարկում ենք պաշտոնական հաղորդագրությունը Շաքիի դեպքի հետ կապված, որ իբր ադրբեջանցի դասալիքը այսպես ասած անխոչընդոտ, շվշվացնելով հասնում է մինչև մեր բնակավայրեր, ուստի եթե սա ազդակ չէր, որ մեր զգոնությունը ստուգեն, ապա ի՞նչ է լինելու, երբ դիվերսիա տեղի ունենա։ Մեր մտահոգությունը սրա մասին է և մենք սրա մասին ենք ահազանգում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































