Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիան պոզով-պոչով է լինում». Պետրոս Մակեյան

Հուլիս 08,2022 23:33

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկվա  կառավարության նիստին որոշել են  4․2 միլիարդ  տրամադրել Գագիկ Ծառուկյանի  խաղատներին, ինչն այլ կերպ չես կարող բնութագրել, քան կառավարության  որոշումներով կոռուպցիայի շարունակություն, որին հանրությունը ծանոթ է պարգևավճարներից։

Հ․Գ․ Վերջերս Լարսի  անցակետի հետ կապված  Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ  որոշ տնտեսվարողներին վնասի հատուցում պետք է տան:

-Ի՞նչ  չափորոշիչներով  և ո՞վ է որոշում՝ ում  հատկացնել վնասի հատուցում, ինչի համար, ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը։

-Ինչու՞ պետք է հանրությունը վճարի կառավարության  անգործության, անկարողության ու սխալների համար։

-Կառավարությունը պետական բյուջեն աջ ու ձախ փոշիացնում է, բայց չկա որևէ նախաձեռնություն անվտանգության հարցերը լուծելու մասով, միայն զբաղված են իշխանության կենտրոնացմամբ՝ հավատարմության սկզբունքով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    ՀՀ բյուջեն իր հոր բոստանը չէ, որ ում ուզենա մեծ գումարներ հատկացնի, դա չարքաշ մարկանց քրտինքով կուտակված ֆինանսական միջոցներն են՝ երկիրը պաշտպանելու, այդ նպատակով զենք ու զինամթերք գնելու, ժամանակակից ռազմական արդյունաբերություն հիմնելու, գիտությունը զարգացնելու և այլ կարևոր ուղղությունների համար: Այս գնաճի պայմաններում մարդկանց կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու (առնվազն 50 %-ով և ոչ թե մի քանի հազար դրամով) փոխարեն, երկրի ղեկավարը աղքատների տված հարկերով հարուստներին ավելի է հարստացնում:
    Հետաքրքիրն այն է, որ ընդդիմությունը, չգիտես ինչու, հիմնավոր ձևով չի անդրադառնում ժողովրդի սոցիալական ներկայիս խայտառակ վիճակին:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031