Լրահոս
Օրվա լրահոսը

«Օր առաջ լուծում տալ». Արմավիրի մարզպետը հանդիպել է ակնալիճցիների հետ

Հուլիս 22,2022 16:24

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայր, հանդիպել հոսանքի հաճախակի անջատումներով պայմանավորված, մասնավորապես ոռոգման համակարգում առաջացած խնդիրների պատճառով բողոքի ակցիա իրականացնող ակնալիճցիների հետ:

Բնակավայրի վարչական շենքում բնակիչների հետ Էդվարդ Հովհաննիսյանի ունեցած հանդիպմանը ներկա են գտնվել նաև Մեծամոր համայնքի ղեկավարը, տարածքը սպասարկող ՋՕԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները:

Անընդունելի համարելով ակնալիճցիների կողմից մեկ ամսից ավել պատկան մարմիններին խնդրի առնչությամբ ուղղված դիմումներն անարձագանք թողնելը՝ մարզպետն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցված աշխատանքի արդյունքում նման հարցերին պետք է օր առաջ լուծում տալ՝ չթողնելով, որ բնակիչները դիմեն ծայրահեղ քայլերի:

Լսելով կողմերի պարզաբանումները ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը հանձնարարել է համատեղ աշխատել խնդրի լուծման օպտիմալ տարբերակ գտնելու և այն վերջնականորեն կարգավորելու ուղղությամբ, իսկ կատարված աշխատանքների մասին մեկօրյա ժամկետում տեղեկություն փոխանցել մարզպետարան:

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031