Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները

Հուլիս 22,2022 16:56

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

🗯 Մտքեր են փոխանակվել ոլորտում արդյունավետության բարձրացման, արժեշղթաների զարգացման ու պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ։

🚛 Անդրադարձ է կատարվել լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանը։

🌱Քննարկվել են նաև մրցունակ և կլիմակայուն գյուղատնտեսության կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031