Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Հայաստանի եւ Հնդկաստանի 2-րդ թիմն են հաղթանակներ տարել

Օգոստոս 03,2022 13:36 Share

Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրից հետո տղամարդկանց մրցաշարում միայն երկու՝ Հնդկաստանի 2-րդ եւ Հայաստանի հավաքականներն են, որ միայն հաղթանակներ են տարել եւ առանց թիմային միավորի կորստի միասին նույն հաջորդականությամբ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հինգերորդ տուրում Հնդկաստան-2-ը 2,5:1,5 հաշվով հաղթել է Իսպանիային, Հայաստանը նույն հաշվով՝ Անգլիային: Այսօր վեցերորդ տուրում առաջատարները խաղում են միմյանց հետ:

Կանանց պայքարում մեր աղջիկները 3:1 հաշվով առավելության են հասել Ինդոնեզիայի նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում եզրափակում են ուժեղագույն տասնյակը: Այսօր մեր աղջիկների մրցակիցը Անգլիան է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել