Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական քննարկում «Մատենայի» այգում. ներկա էր մոտ 300 մասնակից (ֆոտոշարք)

Օգոստոս 04,2022 20:18

«Մատենա» միջազգային դպրոցը օգոստոսի 3-ին կազմակերպել էր «Ինչպես առաջնորդել մարդկանց և հաջողել» թեմայով մասնագիտական բաց քննարկում, որի խոսնակներն էին «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը և «Մատենայի» փորձագետ, Ամստերդամի Ազատ համալսարանի «Առաջնորդության և խորհուրդների զարգացման» կենտրոնի համահիմնադիր Լարա Չոլակյանը:

Քննարկումը համախմբել էր մոտ 300 մասնագետի՝ բիզնեսի ղեկավարների, հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և շահագրգիռ այլ անձանց, որոնց միավորում են առաջնորդության հմտությունները զարգացնելու գաղափարը և նպատակը:

Ելույթներից հետո մասնակիցները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ, ինչպես նաև ներկայացրին սեփական փորձը։ Արդյունքում՝ քննարկման ընթացքում ձեռք բերած նոր գաղափարները և մոտեցումները մասնակիցները կկարողանան կիրառել մասնագիտական կյանքում:

Քննարկման ինքնաբուխ մասնակից էին դարձել նաև Բաղրամյան պողոտայով զբոսնող շատ քաղաքացիներ, որոնք կանգ էին առնում և հետևում թե՛ դասախոսությանը, թե՛ հարցուպատասխանին։

 «Մատենան» պարբերաբար կազմակերպելու է մասնագիտական կարևորագույն թեմաներով բաց դասախոսություններ, որոնց մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով մեր լրահոսին:

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031