Լրահոս
Օրվա լրահոսը

Թանի տվյալ խմբաքանակը շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կարգադրագիր է տրվել. կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

Օգոստոս 05,2022 11:30 Share

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և կատարել 27.07.2022 թվականի արտադրած 0.5% յուղայնությամբ թանի նմուշառում:

Նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ նշված ապրանքատեսակը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերի պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:

«Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի տվյալ արտադրատեսակի՝ 0.5% յուղայնությամբ թանի, արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Տրվել է կարգադրագիր տվյալ խմբաքանակի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել