Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Արոնյանը չի խաղում իր նախկին թիմակիցների դեմ

Օգոստոս 05,2022 11:34 Share

Հնդկաստանում ընթացող շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում միանձնյա առաջատար Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր ուժերը չափում է ԱՄՆ-ի շատ ուժեղ թիմի հետ, որի կազմում է նաեւ ոչ հեռու անցյալում մեր ընտրանու անվիճելի առաջատար Լեւոն Արոնյանը:

Արդեն հրապարակվել են թիմերի կազմերը եւ Լեւն Արոնյանի անունը բացակայում է ԱՄՆ հավաքականի կազմում: Չի բացառվում,  որ Արոնյանը չի ցանկացել խաղալ իր նախկին թիմակիցների դեմ, եւ նրա ցանկությունը հարգվել է: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ Միացյալ Նահանգները Հայաստանին զիջում է թիմային մեկ միավոր եւ այս պահի դրությամբ զբաղեցնում է «մաքուր» երկրորդ տեղը: Եվ կախված այս դիմակայության ելքից՝ կարող է առաջատարի փոփոխություն տեղի ունենալ:

Գաբրիել Սարգսյան

Ըստ խաղատախտակների հաջորդականության՝ 7-րդ տուրում զույգեր կազմել են. Գաբրիել Սարգսյան-Ֆաբիանա Կարուանա, Ուեսլի Սո – Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան- Լենյեր Դոմինգես Պերես, Սեմ Շեկլանդ-Ռոբերտ Հովհաննիսյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել