Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ

Օգոստոս 08,2022 18:34 Share

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 44-րդ համաշխարհային օլիմպիադայում, Ուզբեկստանից կրած ցավալի պարտությունից հետո, այսօր 10-րդ տուրում դեմ դիմաց ելավ Ադրբեջանի հավաքականի հետ ու վստահ հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Գաբրիել Սարգսյանը (լուսանկարում) առաջին խաղատախտակի առջեւ փայլուն ոճով ստիպեց անձնատուր լինել մրցակից թիմի առաջատարին՝ Շախրիյար Մամեդյարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Նիյաթ Աբասովին, իսկ Հրանտ Մելքումյանն ու արցախցի Մանուել Պետրոսյանը միավորը կիսեցին, համապատասխանաբար, Գադիր Հուսեյնովի եւ Վասիֆ Դուրաբայլիի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել