Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյանը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին. «Սա մեր փոքր երկրի համար պատերազմից հետո կրկնակի սթրես է»

Օգոստոս 18,2022 14:52

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին Aravot.am-ին ասաց. «Դեռ Երեւանի ավագանիում աշխատելու տարիներից մենք միշտ խոսել ենք այն մասին, որ Հայաստանում շինությունները կառուցվում եւ հետագայում շահագործվում են հակահրդեհային անվտանգության կանոնների խիստ խախտումներով: Այսինքն, սա կարող էր պատահել մի երկրում, որտեղ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, որ կարող է դա մի օր իրենց հետ պատահել: Գրեթե բոլորը անտեսում են անվտանգության կանոնները՝ մտածելով, որ որեւէ դժբախտ պատահար կամ դեպք իրենց շրջանցելու է: Բայց իրականում դա այդպես չէ:

Սա մեզ համար դաս էր, որպեսզի բոլոր նրանք, ովքեր շահագործում են մեծ շենքեր, շինություններ, առեւտրական կենտրոններ, որտեղ աշխատում են մեծ թվով մարդիկ, վերանայեն կառույցների անվտանգության մեխանիզմները եւ հասկանան, որ նույնիսկ մանրուքը, որն անհրաժեշտ է անվտանգությունը պահելու, պետք է պահպանել եւ դա չպետք է անտեսվի:

Ինչեւէ, ես կարծում եմ, որ թե պետական, թե կառավարչական մակարդակով կլինեն այս ամենի պատասխանատուներ, որովհետեւ մենք այսօր ունենք 16 զոհ, կան դեռ անհետ կորած մարդիկ: Սա մեր փոքր երկրի համար պատերազմից հետո կրկնակի սթրես է: Եվ մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր վերաբերմունքը անվտանգային հարցերի նկատմամբ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031