Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնը հիշեցնում է Սպիտակի երկրաշարժի տեսարանները (ֆոտոշարք)

Օգոստոս 14,2022 17:04

Այսօր ժամը 13:30-ի սահմաններում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պահեստներից մեկում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով մեծ թվով մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոցներ:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շրջակայքում գտնվող առեւտրի  օբյեկտներ են ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել  եւ հրդեհվել:

Մի քանի ժամ հրշեջ ծառայության մարտական հաշվարկները միմյանց փոխարինելով փորձում են մեկուսացնել եւ մարել կրակի օջախները, իսկ շտապօգնության անձնակազմերը տուժածներին տեղում առաջին բուժօգնություն են ցույց տալիս կամ տեղափոխում հիվանդանոցներ:

Այս պահին հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031