Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը». ԱԻՆ մամուլի խոսնակ

Օգոստոս 18,2022 15:12

Աղետների ժամանակ ամեն տեղ էլ գտնվում են դիակապտողներ, որոնք օգտվելով տիրող ընդհանուր խառնաշփոթից՝ դեպքի վայրում անձնական շահ հետապնդող գործողություններով են զբաղվում:

Հայկ Կոստանյան

Aravot.am-ը ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե այս օրերին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում գողության դեպք գրանցվե՞լ է: «Մենք առաջին իսկ օրը ունեցել ենք հետեւյալ պատկերը: Այստեղ նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայի ապակին են կոտրել եւ գողացել են դրամապանակը»,-ասաց Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ նա իր էջում կիսել էր կամավորներից Լեւոն Խաչատրյանի արած հետեւյալ գրառումը․ «Խանութներ կան, որոնք զգալի չափով անվնաս են մնացել։ Իրերը հանում ենք՝ նոր շոր ու կոշիկ, զարդեղեն, հեռախոս, այլ տեխնիկա։ Դարսում ենք իրար վրա, մինչև գտնվում է տերը, տանում։ Ու ուշադիր հետևում եմ՝ մեկի մտքով չանցավ ձեռը տանի, մի բան գցի գրպանը։ Էս սոդոմ-գոմորի մեջ ոչ ոք դրան չէր նայելու, դժվար էլ նկատվեր, եթե մեկը ինձ նման հատուկ սևեռված չլիներ։ Բոլորովին անծանոթ մարդիկ նենց հոգատարությամբ են ապրանքները հանում, մաքրում, դարսում իրար վրա, իրար նենց են ձեռ բռնում օգնում, ուս դեմ տալիս, որ հանկարծ չընկնեն, նոր բերած սառը ջուրը տալիս մյուսին, իրենք տաքը խմում, ծանր քարը տանում, թեթևը թողնում մյուսին, իրենց առաջ գցում, թե ով է բեռնատարի վրա՝ ամենածանր տեղը կամ ամենածխոտ վայրում աշխատելու, որ նայում ես՝ սիրտ է լցվում։ Հատկանիշներ ու սկզբունքներ կան, որ հայի մեջ գենետիկ են։ Ու չփորձեք էս հրաշք ժողովրդին ինչ-որ մի քանոնով ծալապակասի, համերգ լսող մի քանի տասնյակ անգաղափար կամ ուղղակի անֆայմ մարդկանց պատճառով պիտակավորել։

Հ.Գ.   Որ չասեք, թե իդեալականացնում եմ, ասեմ, որ մի խանութի տեր կպած աշխատում էր, բայց հենց իր խանութի տարածքը պրծանք, թողեց գնաց։

Հ.Գ.2   Բայց մյուս խանութի տերն էլ ինչ զարդ դուրս էր գալիս, մաքրում, նվիրում էր ջուր բերող աղջիկներին, անվնաս նոր տուփով powerbank-երը նվիրում էր ԱԻՆ-ի տղերքին, կամավորներին։

Երկրորդ տեսակն է շատ, հարգելի տղաներ և աղջիկներ, ոչ թե առաջինը, ուղղակի առաջինները սովորաբար ավելի ակտիվ են ու շատի տպավորություն են թողնում։ Էնպես որ թարգեք ազգային դեգրադացիայի մասին էդ ողբերը, ամբողջ ցանցն էդ է ու ոչ երեկվանից։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031