Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Տիեզերական զրույցներ» երեխաների համար՝ Team Telecom Armenia-ից ու STARMUS-ից

Օգոստոս 24,2022 12:54

STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանում անցկացրեց «Տիեզերական զրույցներ» միջոցառումը՝ հնարավորություն տալով դպրոցահասակ երեխաներին հանդիպելու աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։

Կարևորելով փառատոնի հետ համագործակցությունը Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց․ «Մենք միացել ենք STARMUS-ին գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ այս փառատոնի հիմնական մասնակիցները մեծահասակներն են, որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլինի հատուկ երեխաների համար և նրանց մոտ կառաջացնի հետաքրքրություն գիտության ու տիեզերքի հանդեպ»։

Միջոցառման ընթացքում 80-ից ավել երեխաներ լսեցին Գարիկ Իսրայելյանի «Կյանքը տիեզերքում» թեմայով ելույթը, տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու դիտեցին մեր Արեգակնային համակարգի, մոլորակների և արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։ Միջոցառման ավարտին  «Տիեզերք» խմբի անդամներն անցկացրեցին մրցույթ, որի հաղթողները նվեր ստացան «ՄՏԿ։ Մարդու տունը տիեզերքում» գիրքը։

«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ երեխաներին աստղացուցարանում, որովհետև դրանց շնորհիվ են նրանք հետագայում գալիս դեպի աստղագիտություն․ աստղերը ոգևորում են փոքրիկներին և առաջացնում հարցեր տալու ցանկություն, տիեզերքի վերաբերյալ հանելուկային առաջին զգացողություններ։ Այո՛, Պլանետարիումի հայերեն համարժեքն Աստղացուցարանն է։ Սթարմուսն այդ առումով նման է աստղացուցարանի, մեր նպատակը նույնպես ոգեշնչելն է։ Կուզեմ, որ այստեղ երեխաները հաճախ լինեն, մասնակցեն նման միջոցառումների և տարվեն նորը բացահայտելու գաղափարով»,- ասաց Գարիկ Իսրայելյանը։

STARMUS VI-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյի համերգները, STARMUS ճամբարը Ազատության հրապարակում, Աստղային լուսանկարչության դպրոցը և այլն։

Team Telecom Armenia-ի Հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031