Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը առաջնությունը գլխավորողների շարքում է

Օգոստոս 24,2022 13:39

Պրահայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնությունում խաղացվել է չորս տուր: Ութ շախմատիստուհիներ, նրանց թվում՝ գործող չեմպիոն, Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, 3,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Էլինան լրացուցիչ գործակիցներով ընթանում է 2-րդ տեղում:

Ուժեղագույնների 10-յակը 3,0 միավորով եզրափակում է Հայաստանի մեկ այլ փորձառու շախմատիստ՝ Լիլիթ Մկրտչյանը:

Նույնքան միավոր վաստակել է եւ 14-րդ հորիզոնականում է Մարիա Գեւորգյանը, որը բավականին տեւական դադարից հետո է վերադարձել մեծ շախմատ:­ Մարիամ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը ունեն 2,5-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը առայժմ՝ 2,0 միավոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031