Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պատգամավորների մասնակցության և չմասնակցության մասին իմացել եմ ԶԼՄ-ներից․ «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ

Օգոստոս 25,2022 10:49

«Առավոտը» երեկ ներկայացրել էր Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ Կիմ Բալայանի եւ Ազատ Արշակյանի հարցազրույցները, որում նաեւ անդրադարձ կար «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ»-ում կատարվածին՝ ԳԽ խորհրդանշական նիստ հրավիրելու առնչությամբ։ Այդ հարցազրույցներին արձագանքել է  «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանը։ 

ԱՎԱԶԱԿԱԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐԸ

1990-1995թ․թ․ ՀՀ պառլամենտը շարունակում է մնալ միակն իր հանրահայտ արդար ընտրությամբ և որակյալ կազմով։ Նաև այս իմաստով, ցավալի է նայել այն պատիվ չբերող այս օրերին տեղի ունեցող այն դրսևորումներին, որոնք ցուցադրում են որոշ պատգամավորներ /օրինակ, Կիմ Բալայան և Ազատ Արշակյան/ և որոնց չգիտես ինչու հրահրում են որոշ ԶԼՄ-ներ /օրինակ՝ «Առավոտ»/։

Ընկեր Կիմն անգամ իր համար զարմանալի բարձրունքների է հասել ավազակաիշխանության օրոք՝ սահմանադրական կարգի խախտմամբ դարձել է ՍԴ անդամ, ինչպես նաև ապահովել է իր երեք որդիների նշանակումները շատ բարձր պաշտոններում։ Եվ ահա այսպիսի գործչի համագործակցությունը պարոն Փաշինյանին տեղին և անտեղին գովերգողներից մեկի՝ պարոն Ազատի հետ, ընդդեմ իմ այն նախագծի, որ Ռ․Քոչարյանն ու Ս․Սարգսյանը պետք է հրաժարվեն ՀՀ Նախագահի կոչումներից, մեկ անգամ ևս հաստատում է այն տեսակետը, որ ներկա իշխանությունները և ավազակաիշխանությունը իրականացնում են համատեղ ծրագիր։

Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում ՀՀ առաջին խորհրդարանի պատգամավոր գործընկերներիս բարձր պահել այդ կոչումը և վերահաստատում եմ այն կարծիքը, որ մեր երկրի սահմանադրական կարգի պահպանման երաշխիքը ՔՊ-ական իշխանություն ծնած և փաստորեն նրան պահպանող ավազակաշխանության հիմնադիրներ Ռ․Քոչարյանի և Ս․Սարգսյանի հրաժարումներն են ՀՀ Նախագահի կոչումներից։

Ռ․Թ

Հ․Գ․ – Ի դեպ, «Առավոտ»-ի երեկվա հոդվածներում ինձ հասցրած վիրավորանքները պատիվ չեն բերում այդ օրաթերթին, քանի որ այդ վիրավորանքները հիմնված են կեղծ տեղեկատվության վրա, որը կարող էր լրագրողը ճշտել, ինչը չի արել․․․Այն է՝ ես ակումբի Նախագահության հիշատակված նիստին չեմ մասնակցել և պատգամավորների մասնակցության և չմասնակցության մասին իմացել եմ ԶԼՄ-ներից։ Իսկ ինչ վերաբերում է Նախագահության անդամների մասնակցությանը՝ դա իրենց գործն է և որևէ մեկը չի կարող նրանց հակառակը պարտադրել, առավել ևս ավազակաիշխանության ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031