Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեզ ևս դուր չէր գալիս փողոցում կանգնելն ու առևտուր անելը, բայց ստիպված էինք: Այժմ այստեղ ավելի հարմարավետ է».

Օգոստոս 26,2022 20:22

Դավթաշենի գյուղմթերքի շուկան արդեն գործում է: Զբոսայգու հարևանությամբ գտնվող շուկա առևտրականները գալիս են ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից:

«Իմ աճեցրած ապրանքն եմ այստեղ բերում էջմիածնից ու վաճառում: Մինչև ժամը 12-ը հիմնականում ավարտում եմ առևտուրը»,-նշում է Մերուժան Ասատրյանը:

Շուկայի տարածքն առանձնացվել էր մի քանի տարի առաջ, բայց առևտրականներն ապրանքն իրացնելու համար ընտրում էին մարդաշատ մայթերն ու խանութների հարակից տարածքները՝ զբաղվելով բացօթյա ապօրինի առևտրով:

«Մեզ ևս դուր չէր գալիս փողոցում կանգնելն ու առևտուր անելը, բայց ստիպված էինք: Այժմ այստեղ ավելի հարմարավետ է՝ ծածկ կա, տաղավար, մեքենաների կայանման առանձին հատված»,-ասում են առևտրականները:

«Երբ հորդորում էինք դադարեցնել ապօրինի գործունեությունը՝ մեզ վկայակոչում էին այլընտրանքի բացակայությունը, ինչը խոցելի թեմա էր: Մեծ ուժեր կենտրոնացրեցինք, որպեսզի առևտրականները գան այստեղ»,-ասում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրաչյա Հակոբյանը:

Շուկայի տարածքը մասնավոր է: Առևտրականները մեկ օրվա համար վճարում են 500-1000 դրամ: Այստեղ միաժամանակ առևտուր կարող է անել 50-70 հոգի: Անհրաժեշտության դեպքում տարածքն ընդլայնելու հնարավորություն էլ կա: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը տարածքի սեփականատիրոջ հետ պայմանավորվել է՝ ավելացնել շուկայի հարմարությունները:

Դավթաշենում հաշվել են՝ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվում էր շուրջ 100 առևտրական: Հիմա արդեն թաղամասի կենտրոնական հատվածներում փողոցային առևտուր անողներ չկան, բայց այստեղ չեն շտապում խնդիրը լուծված համարել:

«Որոշ քաղաքացիներ փորձում են անօրինական առևտուրը կազմակերպել բակային տարածքներում, սակայն հսկողություն կսահմանվի, դա էլ կվերանա, և բոլորը կուղղորդվեն շուկաներ»,-ասում է Հրաչյա Հակոբյանը:

Խնդիրը վերջնականապես կլուծվի օրենսդրական փոփոխություններից հետո, երբ համայնքն ապրանքն առգրավելու հնարավորություն կունենա: Քաղաքային իշխանությունը զուգահեռ քայլեր է ձեռնարկում՝ Երևանի վարչական շրջանների շուկաների աշխատանքն աշխուժացնելու, նաև նոր փոքր շուկաներ հիմնելու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031