Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ

Օգոստոս 26,2022 21:44
zinvor

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ։

Այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման և խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ, տեղում արձանագրել են առկա խնդիրները, հրամանատարական կազմի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Ուսումնասիրվել են նաև զորամասերի բուժծառայության վիճակը, զինվորների կեցության պայմանները, սննդի որակը։

Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031