Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. Որոնվում են հիվանդանոցի տնօրենն ու հաշվապահը

Օգոստոս 26,2022 22:02 Share

Aravot.am-ի տեղեկություններով օգոստոսի 24-ին զեկուցագիր է ներկայացվել,  համաձայն որի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ստեփանավան բժշկական կենտրոն»-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը եւ նույն բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանը 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետության կողմից «Covid» բաժանմունքին տրամադրված գումարից անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը կատարել են ուղղակի գնման միջոցով առանց մրցույթ հայտարարելու:

Նշված ապրանքները ձեռք են բերվել շուկայական գներից զգալիորեն բարձր, ինչի արդյունքում պետության կողմից տրամադրված 50 մլն. դրամից յուրացրել են մոտ 2,2 մլն. դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Իսպիրյանին և Ն.Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ : Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել