Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա քաղաքացիներին վիզաների տրամադրումն անորոշ ժամանակով կասեցվում է. շվեդ լրագրողը ծանուցում է ստացել Արցախի ԱԳՆ-ից

Օգոստոս 30,2022 10:20 Share

Շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքը Twitter-ում տեղադրել է Արցախի ԱԳՆ-ից ստացված պաշտոնական նամակը, ըստ որի` կասեցվում է օտարերկրյա քաղաքացիներին Արցախի վիզաների տրամադրումը:

«Օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետության մուտքի վիզաների տրամադրումն անորոշ ժամանակով կասեցվում է»,- ասվում է նամակում:

Հարկ է նշել, որ 2020թ. պատերազմից հետո օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում լրագրողները, բազմիցս բարձրաձայնել են, որ իրենց Արցախ մուտքի թույլտվություն չի տրամադրվում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել