Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է ԵՄ միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

Սեպտեմբեր 01,2022 23:43

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:

«Ողջունում եմ ԵՄ նախագահ Շառլ Միշելի շարունակական ամուր ներգրավվածությունը և Հայաստանի և Ադրբեջանի նախագահների չորրորդ հանդիպումը: ԵՄ-ի համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործընթացի մաս լինելը»,- գրել է Լինդեն Twitter-ում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930