Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Պարզապես անախորժ դեպք է եղել»․ ավագանու անդամի եւ նրա մայրիկի վրա մանկապարտեզում մի կին է հարձակվել ու հարվածել

Սեպտեմբեր 09,2022 22:33

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս միջադեպ է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Զախարյանի  եւ նրա մոր հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում, որտեղ գտնվել է Զախարյանը, մի կին հարձակվել է իր եւ իր մայրիկի վրա ու հարվածել։ Կինը ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել:

Դավիթ Զախարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ դեպք է տեղի ունեցել։ Նա ասաց, որ պարզապես անախորժ դեպք է եղել, երեխային էր այդ պահին մանկապարտեզից վերցնում։ Մեր հարցին՝ արդյոք այդ կինը ճանաչում էր իրեն, գիտե՞ր , որ ավագանու անդամ է, Զախարյանը պատասխանեց․«Ոչ, չէր ճանաչում։ Դեպքը մայրիկիս հետ է կապված եւ ես այս գործում որեւէ կարգավիճակ չունեմ, չգիտեմ՝ գործ հարուցվե՞լ է, թե՝ ոչ»։

Նշենք, որ այս միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերն ու Զախարյանի եւ մոր վրա հարձակված կինը ներկայացվել են քննչական բաժին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930