Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, բայց չկա միասնություն այս մեկով՝ նա ոչ առաջնորդ է, ոչ գերագույն հրամանատար, ոչ միավորող է, ոչ էլ իրավունքի սպասավոր. Րաֆֆի Հովհաննիսյան

Սեպտեմբեր 13,2022 16:45

ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՉԿԱ, ԵԹԵ…

Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց և դարձյալ այսօր:

Ամբողջական չենք՝ ոչ տարածքով, ոչ ժողովրդով, ոչ էլ հոգով:

Թշնամին մտել է նաև մեր նիստ ու կաց, դարձել ներքին՝ թափանցելով հանրային կյանքի ամեն մի շերտ ու ծալք: Մեզ դարձրել է սև ու սպիտակ, ներկա ու նախկին, այսինչ-ցի և այնինչ-ցի, ողջ ու մեռյալ:

Կասեք՝ ժամանակը չէ: Առաջինը ես՝ միասնության պահն է:

Այո՛, բայց չկա միասնություն այս մեկով՝ նա ոչ առաջնորդ է, ոչ գերագույն հրամանատար, ոչ միավորող է, ոչ էլ իրավունքի սպասավոր:

Նա է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բազմակի խախտման-զիջման, ինքնիշխանության նվազեցման, Արցախի մեծ մասի և, ըստ էության, Հայաստանի հետ սահմանակցության կորստի, մեր ոսկեսերնդի նահատակների՝ ներառյալ այսօրվա կյանք-տղաներից յուրաքանչյուրի զոհաբերության, հիմնական և անվանական պատասխանատուն, հանցավորը, մեղավորը:

Մինչ Իլհամ Ալիևը կկանգնի միջազգային դատարանի առջև՝ որպես ռազմական հանցագործ, հարկավոր է, որ նախ Նիկոլ Փաշինյանը, հետո մնացածը պատասխան տան արդարադատության ազգային ատյանի առջեւ:

Նոր Սարդարապատ՝ Հայկյան իր անհավանականությամբ, կարող է կայանալ միմիայն ի հեճուկս նրա, ոչ երբեք՝ նրա առկայությամբ:

Սգում եմ ու ընդվզում, որ այս արձանագրումը ստիպված կատարում եմ հենց այսօր, բայց միասնության, հույսի, արժանապատվության և համապետական պատմական փրկության միակ ուղին սա՛ է:

Վասն հավատո և հայրենյաց՝ որոշենք, պաշտպանենք և՝ ապրենք:

Րաֆֆի Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930