Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան․ «Մասշտաբային առումով պատերազմական այս գործողություններն Ապրիլ յան պատերազմից անցել են»․ «Փաստ»

Սեպտեմբեր 15,2022 09:00

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի հետ վերլուծել ենք թշնամու գործողությունները, խոսել նաև տեղեկատվական դաշտում առկա պատերազմի, տեղեկատվական հոսքերի մասին:

Խոսելով ռազմական գործողությունների մասին՝ նա շեշտեց. «Նախ՝ իմ կարծիքով, մասշտաբային առումով պատերազմական այս գործողություններն Ապրիլ յան պատերազմից անցել են: Հաշվի առնենք նախ ուղղությունները, որտեղ ընթանում են պատերազմական գործողությունները: Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն ուղղություններն են, որտեղ թշնամին ավելի քան մեկուկես տարի է՝ ամրացել էր ու արժանի պատասխան չէր ստացել: Դրանով իսկ պատերազմական գործողությունների համար թշնամին բարենպաստ դիրքային պայմաններ ուներ: Մասնավորապես թե՛ Իշխանասարում, թե՛ Գեղարքունիքի մարզում՝ Վերին Շորժայում, հիշենք, որ դիրքային առաջխաղացումներ ունեին:

Մյուս կողմից՝ մենք նկատում ենք, որ թշնամին այս անգամ օգտագործում է իր նոր՝ պատերազմից հետո ձևավորած ստորաբաժանումները: Այս ամենը համադրելով՝ թշնամու նպատակներից մեկը հետևյալն է. կարծելով, որ մաքսիմալ խոցելի շրջանում ենք մենք, մեզանից կարելի է խլել առավելագույնը»:

Նշված համատեքստում անդրադառնալով լայնածավալ ռազմական գործողություններին նախորդած բանակցային գործընթացին՝ նա շեշտեց. «Մի հայտնի բանաձև կա՝ «պատերազմի համար մի կողմ է պետք, խաղաղության համար՝ երկու կողմ»: Մեր դեպքում խաղաղության համար մի կողմ կա, որը խաղաղության օրակարգ է հորինել ու առաջնորդվում է դրանով: Խոսքը ՀՀ գործող իշխանությունների մասին է, որոնք, իմ կարծիքով, չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը: Թշնամին թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ 44-օրյա պատերազմից հետո ո՛չ բանավոր խոսքում, ո՛չ գործնականում ու ո՛չ էլ գործողություններում երբեք չի թաքցրել իր հետագա պատերազմական նկրտումները: Ավելին, պատերազմական նկրտումների ու հավակնությունների մասին խոսելիս՝ մինչև անգամ «Երևան է հասնում»: Այստեղ որևէ խաղաղության օրակարգի կամ գործընթացի մասին խոսք լինել չի կարող, որովհետև այդ խաղաղությունը հորինված, կեղծ օրակարգ է, որը փորձում են փաթաթել մեզ վրա»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930