Լրահոս
Օրվա լրահոսը

Միանալ հանուն Հայաստանի և բարձրացնել բողոքի ձայնը․ մեր կազմակերպությունը բոլոր մասնաճյուղերով լիովին կիսում է այս նախաձեռնությունը․ Վրաստանի հայ համայնք

Սեպտեմբեր 17,2022 15:00

Վրաստանի հայ համայնքի հայտարարությունը

Սոցցանցերում տարածվում է մի նախաձեռնություն, որը կոչ է անում հայերին միանալ հանուն Հայաստանի և բարձրացնել բողոքի ձայնը։ 2020 թվականից սկսած մենք մի քանի անգամ կանխել ենք մեր քաղաքացիների՝ իրենց արդար ձայնը բարձրացնելու փորձը Ադրբեջանի դեսպանության առջև՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։

Այս անգամ Ադրբեջանը հատեց կարմիր գծերը, նա հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա։ Աշխարհի կողմից անպատիժ մնալով իր կատարած վայրագություններից, որոնց շատ փաստեր գոյություն ունեն, Ալիևը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ փորձում է առաջ տանել մեծ թուրանի գաղափարը, որի համար անընդունելի է քրիստոնյա ազգերի ապրելը այս տարածաշրջանում։

Այս ամենի մասին վկայում են տասնյակ տարիների ընթացքում Ալիևների ցեղի գերության մեջ գտնվող Ադրբեջանում հակահայկականությունով դաստիարակված զինվորականների վայրագությունները։ Երբ Ալիևը հերոսացնում է քնած անզեն հային կացինով սպանող հանցագործին ու մնում է անպատիժ համայն աշխարհից, դե պարզ է, որ հայտնվելու էին նոր հերոսանալ ցանկացողներ, վերջին օրինակը հենց, որը տարածվել է սոցցանցերում. մասնատել են կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները։

Մեր կազմակերպությունը բոլոր մասնաճյուղերով լիովին կիսում է այս նախաձեռնությունը և կաջակցի իր ամբողջ ուժերով։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930