Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ Սուրմալուի ողբերգության հետեւանքները վերացնելուն կոչված գերատեսչությունները իրենց գործառույթները կատարում են, բայց արդյունք չկա

Սեպտեմբեր 21,2022 22:35

Ոստիկանությունը կրկին երկկողմանի փակել է Քրիստափորի փողոցը: Ցերեկվա ուժեղ քամուց մասնակի փլուզվել է Սուրմալու առեւտրի կենտրոնի  օգոստոսի 14-ին պայթած շենքի կանգուն մնացած պատերից մեկը: Երեք մարդ հոսպիտալացվել է, փլատակի տակ մնացել է երկու ավտոմեքենա, վնասվել են նաեւ հարակից խանութներ:

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը երեկոյան լրատվամիջոցներին ասաց, որ որոշակի վտանգավոր հատվածներ կան, որտեղ ԱԻՆ-ը իր մասով  աշխատանքներն իրականացրել է եւ դրանք ավարտված են»: Հարցին, թե ո՞վ էր որոշելու, որպեսզի մասնակի փլուզված այդ շենքը ապամոնտաժվի, Հայկ Կոստանյանը պատասխանեց. «Տարածքն ունի սեփականատեր եւ բարձրացված հարցը գտնվում է նրա տիրույթում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 2-ին ԱԻՆ-ը որոշակի գործառույթներ է իրականացրել: Ավելի կոնկրետ, իրականացրել է շենքի սեյսմիկ փորձաքննություններ եւ համապատասխան գրչություններով դիմել քաղաքապետարան, ոստիկանություն, քաղաքաշինության կոմիտե եւ քննչական կոմիտե՝ բարձրացնելով մի շարք խնդրահարույց կետեր՝ կապված շենքի ապագայի հետ»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե պետական գերատեսչություններից ամեն մեկը հայտարարում է, թե ինքը պատշաճ կատարել է իր գործառույթները, բայց իրականում ստացվում է, որ խնդրի լուծում եւ տեսանելի արդյունք չկա, ինչի հետեւանքը նոր փլուզումն է, տուժած  մարդիկ ու վնասված գույքը, ԱԻՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Թույլ տվեք՝ ես ուրիշների գործառույթների դաշտ չմտնեմ ու գնահատական չտամ, որովհետեւ ես նման լիազորություն չունեմ: Բայց կրկնում եմ, որ ԱԻՆ-ը իր մասով աշխատանքներն իրականացրել է եւ փոխանցել նշածս չորս գերատեսչություններին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930