Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 5237 դեպքով. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 22,2022 10:15

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 20 հազար 963 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 15 հազար 726 դեպք: Այսինքն, հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 5237 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները:

Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրանցված հանցագործությունների մեծ մասը՝ 11 հազար 822 դեպք, արձանագրվել է Երեւանում, հաջորդը՝ Արարատի մարզն է: Միայն Կոտայքի մարզում հունվար-հուլիսին գրանցվել է հանցագործության 1526 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1282-ի դիմաց:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930