Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Նրանց, ովքեր երեկվա ՏԻՄ ընտրություններում ձայնը տվել են նիկոլիզմին, մաղթում եմ, որ չհիասթափվեն ու ջերմուկցիների օրը չընկնեն»

Սեպտեմբեր 26,2022 17:16

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայելի» ակումբում ասաց, որ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին առանձնապես չի հետեւել, որովհետեւ Հայաստանն այսօր գտնվում է օրհասական վիճակում, շարունակվում է Հայաստանի հետեւողական գահավիժումը դեպի ամբողջական ինքնիշխանության վերացում: Եվ այս պայմաններում ՏԻՄ ընտրություններով գայթակղվելը՝ մեծ հարգանք ունենալով տեղական կառավարման մարմինների ինստիտուտների նկատմամբ, այնուամենայնիվ, ինքը առաջնային չի համարում:

«Պարզապես տեսա, որ շատ համայնքներում Նիկոլ Փաշինյանի թիմը պարտվել է: Դա նշանակում է, որ հասարակության մի մեծ հատված ակնհայտորեն չի վստահում եւ գտնում է, որ ապագա չկա Նիկոլի եւ նիկոլիզմի հետ: Բայց կան նաեւ համայնքներ, որտեղ նրա թիմը հաջողություն է գրանցել: Ես ցանկանում եմ այդ քաղաքացիներին, որոնք ընտրել են Նիկոլին, հուսախաբ չլինեն: Բայց ի՞նչն են ընտրել. «խաղաղությո՞ւնը», պարտությո՞ւնը, պատերազմի նոր խոստո՞ւմը, Հայաստանի մի մեծ հատված թուրքին տա՞լը, ՄԱԿ-ի ամբիոնից մուրացկանի ելո՞ւյթը: Ի՞նչն են ընտրել: Ինձ զարմացնում են սիսիանցիները: Եթե մինչեւ նոյեմբերի 9-ը էլի կարելի էր որոշակի առումով հասկանալ մարդկանց, որոնք հույս էին կապում այս իշխանության հետ, ապա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո որեւէ բանական մարդու սատարումը այս ապաշնորհ, Թուրքիայի եւ Ադրբեջանի կամակատար, քաոտիկ իշխանությանը եւ ձայն տալը իմ համար մերժելի ու անհասկանալի է:

Աստված չանի, որ նիկոլիզմին երեկ ձայն տվածները ջերմուկցիների օրն ընկնեն, որոնց մեծ մասն իրենց տունը թողել ու անձնական անվտանգության համար փախել, եկել է Երեւան: Իսկ այն, որ Հայաստանի սահմաններին, հենց Սյունիքին, բացի թուրքերից ու ադրբեջանցիներից սպառնում է նաեւ այս ապաշնորհ, ապապետական ռեժիմը, փաստ է:

Այնուամենայնիվ, ՔՊ-ն այս ընտրություններում 50 տոկոսից ավելի համայնքներում պարտվել է: Դա ֆիքսենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930