Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետը հեռանում է բուհի ղեկավարի պաշտոնից

Սեպտեմբեր 29,2022 20:25

Aravot.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որն ուղիղ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը նշանակվել էր պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, հեռանում է պաշտոնից։

Նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն դեռ ստորագրված չէ։

Մենք այս լուրի իսկությունը փորձեցինք ճշտել Տիգրան Պետրոսյանից, սակայն առայժմ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

Շիրակի նախկին մարզպետի հեռանալու պատճառին կանդրադառնանք նրանից պարզաբանում ստանալուն պես։

Նշենք միայն, որ լուրեր են շրջանառվում, թե  պատճառը քաղաքական է։

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանն իր թիմով Անիի ՏԻՄ ընտրություններում սատարում էր նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցության թեկնածու Ագուն Սաղաթելյանին, որի գլխավորած ուժը երեք մանդատ է ստացել և հենց նրանից է կախված իշխանության ձևավորումը։

Օրենքն Ագուն Սաղաթելյաննն հնարավորություն է տալիս որոշել՝ համայնքապետի ղեկավար կմնա՞ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը, թե՞ կդառնա ՔՊ-ական Արման Սարիբեկյանը, թե՞ կչեղարկվեն ու նոր ընտրություններ կնշանակվեն։

10 մանդատ Արտակ Գևորգյանի քաղաքական ուժն է հավաքել, 8 մանդատ էլ՝ ՔՊ-ն։

Նրանցից ոչ մեկը միանձնյա իշխանություն չի կարող ձևավորել, քանի որ ձայների կեսից ավելին չեն հավաքել, հետևաբար և ստիպված են կոալիցիա կազմել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930